Կրթության և գիտության նախարարությունը պարտադիր է համարում մի բան, որը գոյություն չունի: Խոսքը 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր դարձնելու մասին է:
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացվում է «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» խորագրով ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական գիտամշակութային» ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ նկարիչների միությունում այսօր մասնակցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը` «Համակարգչային նախագծում և կերամիկա» մասնագիտության գծով:
Աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը մայիսի 21-ին համախմբել էր ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։
Մայիսի 21-ին տարբեր բուհերի շուրջ 100 ուսանողներ մասնակցում էին «Առաջնորդենք ապագան. գիտության երիտասարդացում» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքներին։
Գյումրու «Ֆոտոն» վարժարանում այսօր Samsung ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ներդրել է Smart School (խելացի դասասենյակ) ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ կապ` ուսուցչի և աշակերտի միջև:
ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառման նախաձեռնողներն էին ԵՊՀ պատմության թանգարանն ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.
Համաձայն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանի` 2013-2014 ուսումնական տարվա պարապմունքները Հայաստանի հանրակրթական դպրոցներում կավարտվեն մայիսի 23-ին:
Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ-ի հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն, այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական սահմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր...